Բաժիններ՝

Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի զոհերի թիվը հասել է 1013 մարդու

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի զոհերի թիվը հասել է 1013 մարդու: Եվս 1848-ը վարակվել են: Այս մասին են վկայել Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները:

Միայն երեք օրում՝ օգոստոսի 7-9-ին, արևմտաաֆրիկյան երեք երկրում՝ Սիեռա Լեոնե, Լիբերիա և Գվինեա, մահացել է 52 մարդ: Օգոստոսի 7-ին Լիբերիայի իշխանություններն արտակարգ դրություն էին մտցրել վտանգավոր վարակի պատճառով:

Վարակն առաջացել է այս տարվա փետրվարին Գվինեայում, ինչից հետո այն տարածվել է հարևան Սիեռա Լեոնե և Լիբերիա: Հուլիսի վերջին Էբոլա վարակաը հասել է մինչև Նիգերիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս