Բաժիններ՝

Ամենավտանգավոր իրավիճակները ու դրանցից դուրս գալու ելքը

facte.ru կայքը ներկայացրել է ամնավտանգավոր իրավիճակներն ու դրանցից դուրս գալու ելքը:
1. Մեծ քանակով անձանց կուտակում: Աշխատեք ոտքի վրա մնալ: Դա ողջ մնալու գաղտնիքն է: Հենց հայտնվեք գետնին, փրկվելու ձեր շանսերն էականորեն կնվազեն: Գետնին ընկնելու դեպքում ձեր գլուխը պաշտպանեք ձեռքերով: Գլուխն ուղղեք ամբոխի շարժման ուղղությամբ, որպեսզի խուսափեք հարվածներ ստանալուց: Աշխատեք արագ ոտքի կանգնել:
2. Շների հարձակում: Հանգստություն պահպանեք, աշխատեք չգոռալ, մի նայեք շների աչքերին, աշխատեք ցույց չտալ ձեր անհանգստությունն ու վախը: Հավաստիանալով, որ վտանգի զգացողություն չունեք, շունը կարող է կորցնել հետաքրքրությունը ձեր նկատմամբ: Թույլ մի տվեք շանը գտնվել ձեր ետևում: Եթե շունը սկսում է պտտվել ձեր շուրջը, ապա նա պատրաստվում է հարձակման: Այդ դեպքում պտտվեք նրա հետ նույն ուղղությամբ: Եթե որևէ իր ունեք ձեզ հետ, օրինակ՝ անձրևանոց, այն դրեք ձեր առջևում, որպեսզի ավելի մեծ երևաք ձեր հակառակորդի աչքերում: Ամեն դեպքում հիշեք, որ պետք է պաշտպանել դեմքը, կուրծքը և կոկորդը: Բռունցք արեք, որպեսզի պաշտպանեք մատները:
3. Ավիավթար: Նախևառաջ անհրաժեշտ է համապատասխան հագուստ ընտրել: Ջինսերն ու երկար թևքերը կարող են որոշակիորեն պաշտպանել այրվածքներից և սուր առարկաներից: Ինքնաթիռի հետնամասում նստած անձինք առավել շատ են փրկվում, քան դիմացը նստածները: Ամենավտանգավորը թռիչքից հետո 3 րոպեներն ու վայրէջքից առաջ 8 րոպեներն են:
4. Ձնաբուք: Մի փորձեք դրանից առաջ անցնել, ցանկացած դեպքում այն ձեզանից արագ է շարժվում:
5. Կայծակ: Ձեր մարմինը որքան հնարավոր է քիչ պետք է դիպչի հողին:
6. Տորնադո: Ամենակարևորն ապաստան գտնելն է: Եթե չեք կարող գտնել, աշխատեք հասկանալ տորնադոյի ուղղությունը: Դուրս եկեք ավտոմեքենայից և վազեք հակառակ ուղղությամբ: Եթե ոչինչ չի օգնում, պառկեք գետնին, փակեք ձեր գլուխը և բռնվեք որևէ տեղից:
7. Լեռան լանջից ընկնելը: Մի փորձեք որևէ բանից բռնվել, դա ձեզ որևէ կերպ չի հաջողվի: Ձեր ոտքերը փորձեք օգտագործել՝ որպես արգելակներ:
8. Մեդուզայի խայթոցի դեպքում լավագույն միջոցը տաք ջուրն է:
9. Սառույցի տակ հայտնվելը: Պետք է օգտագործեք ձեր ուսերը՝ սառույցի տակից դուրս գալու համար: Սառույցի տակից դուրս գալուց հետո ոտքի վրա մի մնացեք: Աշխատեք սողալ մինչև ափը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս