Բաժիններ՝

Պուտինի «կանաչ մարդուկները» կարող են հայտնվել նաև Եվրոպայի մյուս երկրներում. Ֆիլիպ Բրիդլավ

Գերմանական Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին զգուշացրել է «ուկրաինական սցենարի» վտանգի մասին.

«Առանց տարբերակիչ նշաններով զինված գրոհայինները, որոնք կազմակերպում են անկարգություններ, գրավում են վարչական շենքեր, դրդում են բնակչությանը, պատրաստում են անջատողականներին, ռազմական խորհրդակցություններ են անցկացնում, այդպիսով կարող են նպաստել երկրի էական ապակայունացմանը»:

Գեներալն ընդգծել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի օրինակով ի ցույց է դնում պատերազմ վարելու նոր տիպ, ինչի համար էլ ամենագլխավորն այն է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է պատրաստ լինեն նոր «կանաչ մարդուկներին»:  

Բրիդլավը համոզված է, որ ուժի կիրառման սպառնալիքի պատճառով արևելաեվրոպական երկրների բանակներն ու ոստիկանական ուժերը պետք է պատրաստ լինեն դրա հաղթահարմանը:  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031