Բաժիններ՝

Սաակաշվիլին կնճիռների հարթեցման ու մազազերծման համար պետբյուջեից վատնել է 400.000 լարի. դատախազություն

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի գլխավոր դատախազությունը հրապարակում է փաստաթղթեր, որոնք արտացոլում են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կողմից կոսմետիկ (գեղարար) ընթացակարգերի վրա կատարած ծախսերը:

Գերատեսչության տարածած հայտարարության մեջ նշված է, որ 2009-2012 թվականներին Միխեիլ Սաակաշվիլին և նրա մերձավորներն այդ ամենի վրա ծախսել են 673.260 լարի (մոտ 450.000 դոլար), որից 399.495 լարին (220.000 դոլար) բաժին է ընկնում անմիջականորեն Սաակաշվիլուն:

Դատախազությունն ընդգծել է, որ Սաակաշվիլին, մասնավորապես, քանիցս դիմել է արտասահմանյան տարբեր կլինիկաների` բոտոքսի (կնճիռների հարթեցում) և էպիլյացիայի համար:

Դատախազությունը վստահեցնում է, որ Միխեիլ Սաակաշվիլին ու նրա շրջապատը Պետական պահպանման հատուկ ծառայության բյուջեից անձնական կարիքների համար ծախսել են 8.837.461 լարի:

Դատախազության հաղորդմամբ` կան այդ ամենը հաստատող անհրաժեշտ հաշվապահական և հաշվետու փաստաթղթեր, և որ Սաակաշվիլու կողմից այդ ծախսերը կասկածի տակ դնելը միտված է միայն հասարակությանը մոլորեցնելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս