ԱՄՆ-ում ստուգման են ենթարկվում գյուլենական դպրոցները

Haqqin.az պորտալի փոխանցմամբ` ԱՄՆ-ի հինգ նահանգներում` Արիզոնա, Լուիզանա, Փենսիլվանիա, Թեքսաս ու Նյու Ջերսի, հետաքննություն է սկսվել իսլամական հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի դպրոցների ֆինանսական գործունեության նկատմամբ: Այս մասին հայտնել են ամերիկյան պարբերականները:

Նրանց հաղորդմամբ` հետաքննությունն իրականացնում է Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI): Բացի այդ, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում սկսել են աուդիտ իրականացնել տեղի գյուլենական դպրոցներում: Ադրբեջանում տարեսկզբին արգելել են գյուլենական դպրոցների, միջազգային կրթական կենտրոնի գործունեությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031