Բաժիններ՝

Կուտակայինի վճարումներից հրաժարվելու գործընթացում մասնավոր կազմակերպություններին սպառնում են նոր տույժ ու տուգանքներ. ԳԱԼԱ

Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն՝ սահմանվել է հարկային մարմնին ներկայացվող սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու վերաբերյալ տեղեկատվության ձևը:

Սոցիալական վճար կատարելու պարտականությունից հրաժարվելու դիմումի ձևը, ինչպես նաև եկամտային հարկի ու սոցիալական վճարի ամսական հաշվարկը հրապարակվել է օգոստոսի 15-ից եւ մինչեւ օգոստոսի 20-ը հնարավորություն ունեն ներկայացնել հաշվետվություններ: Ժամանակային այս սահմանափակումը լուրջ խնդիր է ստեղծել կազմակերպությունների հաշվապահների համար: Վերջիններս ընդամենը երկու օր ժամանակ ունեն հաշվետվությունները պատրաստելու եւ ներկայացնելու համար, իսկ ուշացումը նոր տույժ ու տուգանքների պատճառ կարող է դառնալ:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ, հաշվապահ Մանե Թանդիլյանը ԳԱԼԱ-ին ներկայացրել է այդ խնդիրները. «Առկա չեն այն հաշվետվությունները, պետք է հասկանալ՝ արդյո՞ք հաշվապահները կարող են այդ ժամկետում տեղավորվել եւ հանձնել մինչեւ ամսի 20-ը, խնդիրներ կարող են առաջանալ ուշացման հետ կապված՝ կախված ինչ կարգի հաշվետվություններ են, որովհետեւ քանի որ դեռեւս հայտնի չեն դրանք ինչպիսին են լինելու, եւ ինչ ժամանակ է պահանջվելու ներկայացնելու համար»:

Իսկ հաշվետվությունները, ըստ նրա, բավական ծավալուն են, դրանք երկու մասից են բաղկացած լինելու. նախ իրենցից ներկայացնելու են տեղեկություններ այն մասին՝ արդյո՞ք անհատը գտնվում է համակարգի մեջ, թե ոչ, երկրորդ՝ ըստ այդմ կատարվելու է գումարային հատկացումների հաշվարկը: «Երկուսն են լինելու՝ մեկը տեղեկությունների տեսքով, մյուսը՝ կենսաթոշակը, միշտ էլ ներառվել է եկամտային հարկի հաշվետվության մեջ, այսինքն՝ փոխկապակցված են, եւ այդ տեղեկությունները լրացնելուց հետո միայն հնարավոր կլինի լրացնել եկամտային հարկի մասին հաշվետվությունը, որի մեջ է նաեւ կենսաթոշակային այդ հատկացումների հաշվարկը»,- նշեց Մանե Թանդիլյանը:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս