Հունիսին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 1-2 աստիճանով

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության տեղեկատվության, հունիսին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում եղել է նորմայից բարձր 1-2 աստիճանով:

Միջին տասնօրյակային ջերմաստիճանն առաջին տասնօրյակում եղել է նորմայից բարձր 1-2  աստիճանով (Արարատյան դաշտավայրում` նորմայի սահմաններում), երկրորդ տասնօրյակում` նորմայի սահմաններում (ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում` նորմայից բարձր 1.5-2 աստիճանով),  երրորդ տասնօրյակում` նորմայից բարձր 2-4 աստիճանով:

Միջին առավելագույն ջերմաստիճանն Արարատյան դաշտավայրում և Սյունիքի հովիտներում կազմել է +28 +310C, Արագածոտնի նախալեռներում` +27 +300C, ՀՀ Տավուշի մարզում` +25 +290C, ՀՀ Լոռու մարզում և Սյունիքի նախալեռներում` +21 +250C, ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում`+19+220C (ք.Գյումրիում (ՀՀ Շիրակի մարզ)` +250C, Սեմյոնավկա գյուղում (ՀՀ Գեղարքունիքի մարզ)` +170C):

Ամենաբարձր ջերմաստիճանը տարածաշրջանների մեծ մասում դիտվել է հունիսի 21-ին: Արարատյան դաշտավայրում և Սյունիքի հովիտներում գրանցվել է +37 +380C (ք.Կապանում (ՀՀ Սյունիքի մարզ)` +340C), Արագածոտնի նախալեռներում` +33 +360C, ՀՀ Տավուշի մարզում և Սյունիքի նախալեռներում` +30 +340C, ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում` +26 +310C:

Միջին նվազագույն ջերմաստիճանը ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում կազմել է +7 +100C, ՀՀ Լոռու մարզում և Սյունիքի նախալեռներում` +9 +130C, ՀՀ Տավուշի մարզում, Արարատյան դաշտավայրում և Արագածոտնի նախալեռներում`+14 +170C (ք.Դիլիջանում (ՀՀ Տավուշի մարզ)`+100C) և Սյունիքի հովիտներում` +15 +200C: Ամենացածր ջերմաստիճանը տարածաշրջանների մեծ մասում դիտվել է հունիսի 14-ին:

ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում գրանցվել է 0 +50C (Ծաղկահովիտ գյուղի (ՀՀ Արագածոտնի մարզ) գետնի մակերևույթին` -10C, ք.Գավառի (ՀՀ Գեղարքունիքի մարզ) օդում` -1.50C), ՀՀ Տավուշի մարզում, Արարատյան դաշտավայրում և Արագածոտնի նախալեռներում` +8 +110C (ք.Դիլիջանում` +40C, ք. Արարատում (ՀՀ Արարատի մարզ)` +140C), Սյունիքի հովիտներում և դրա նախալեռներում` +10 +120C (ք. Մեղրիում (ՀՀ Սյունիքի մարզ)` +140C):

Ողջ ամսվա ընթացքում ՀՀ-ում դիտվել է անձրև և ամպրոպ (միայն հունիսի 13-15-ին և 21-23-ին դիտվել է առանց տեղումների եղանակ): Ամսական տեղումների քանակը եղել է նորմային մոտ և բարձր: Արարատյան դաշտավայրում այն կազմել է նորմայի 93-118%-ը (ք.Երևանում` 225-274%), ՀՀ Շիրակի մարզում` 90-127%, ՀՀ Արագածոտնի մարզում` 79-125%, ՀՀ Լոռու մարզում` 70-120%, ՀՀ Սյունիքի մարզում` 56-145%, ՀՀ Տավուշի մարզում` 57-100%, ՀՀ Կոտայքի մարզում` 65-76% և ՀՀ Գեղարքունիքի մարզում` 11-46%: Հունիսի 1-2-ին, 9-ին և 11-ին առանձին շըրջաններում և 17-30-ին ք.Երևանում դիտվել է քամու ուժգնացում, արագությունը` 7-17 մ/վրկ, պոռթկումները` 16-24

մ/վրկ: Ողջ ամսվա ընթացքում առանձին վայրերում դիտվել է կարկուտ 2-25 մմ տրամագծով: Ք. Տաշիրում (ՀՀ Լոռու մարզ) դիտվել է ուժեղ անձրև` 47 մմ/1 ժամ, ք.Մեղրիում` 37 մմ/1 ժամ, որը առաջացրեց սելավային հոսքեր, Մերձավան գյուղում (ՀՀ Արմավիրի մարզ)`34 մմ/1 ժամ, ք. Վարդենիսում (ՀՀ Գեղարքունիքի մարզ)` 34 մմ/5 ժամ, ք.Կապանում` 32 մմ/6 ժամ:

Ջրի միջին ամսական ելքերը ՀՀ գետերի մեծ մասում կազմել են նորմայի 50-90%-ը, առանձին դիտակետերում (գետ Պաղջուր (դիտակետ` Գետահովիտ), գետ Մասրիկ (Ծովակ), գետ Գավառագետ (Նորատուս) և գետ Մեղրիգետ (Մեղրի))` 100-200 %, իսկ որոշ դիտակետերում (գետ Հախում (Ծաղկավան), գետ Ախուրյան (Ամասիա), գետ Սևջուր (Էջմիածին), գետ Քասախ (Վարդենիս), գետ Հրազդան (Հրազդան), գետ Մարմարիկ (Հանքավան և Աղավնաձոր), գետ Ազատ (Գառնի), գետ Ձկնագետ (Ծովագյուղ), գետ Արփա (Ջերմուկ), գետ Եղեգիս (Շատին), գետ Ողջի (Կապան)

և գետ Ծղուկ (Ծղուկ))` 20-40%: Հունիսի 30-ի դրությամբ ջրի լցվածությունն (ծավալ) Ախուրյանի ջրամբարում կազմել է 216 մլն. խոր. մ, Արփիլճի ջրամբարում՝ 40.4 մլն. խոր. մ, Ազատի ջրամբարում` 36.0 մլն. խոր. մ և Ապարանի ջրամբարում` 22.0 մլն. խոր. մ: Սևանա լճի մակարդակն ամսվա ընթացքում նախ բարձրացել է 4 սմ-ով, այնուհետև իջել նույնքանով և հունիսի 30-ի դրությամբ կազմել 1 900.50 մ, որը 2013թ. նույն օրվա համեմատ ցածր է 9 սմ-ով: Ամսվա ընթացքում Սևանա լճից բաց թողնված ջրի քանակը կազմել է 60.193 մլն. խոր. մ:

Տեսանյութեր

Լրահոս