Բաժիններ՝

Հրդեհ` «Նաիրիրտ» գործարանի մոտ

Օգոստոսի 17-ին, ժամը 14.12-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Նաիրիրտ» գործարանի մոտակայքում գտնվող կահույքի արտադրամասում. լսվել է պայթյունի ձայն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բագրատունյաց 3-րդ նրբանցքի Հ. Ա.-ին պատկանող թիվ 21/3 տարածքում երկու օջախ հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.36-ին, մարվել` 14.46-ին: Առաջին օջախում գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով, իսկ երկրոդ օջախում այրվել է խոտածածկ տարածք` 400 քմ մակերեսով:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս