Եռակողմ հանդիպումից հետո սահմանին կրակոցները նվազել են. ԱՄՆ դեսպան. aravot.am
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից դեպի սահմանամերձ գյուղեր արձակած կրակոցներին, նշել է, որ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը նպաստեց այն բանին, որպեսզի սահմանամերձ գյուղերում նվազեն Ադրբեջանի կողմից արձակած կրակոցները։ «Երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպում են, ապա դա լավագույն միջոցն է խնդրին խաղաղ լուծում տալու։ Հենց այդ հանդիպումից հետո է, որ նվազել են սահմանին կրակոցները»,-նշել է դեսպանը։
Պրն Հեֆերնը նաեւ aravot.am-ի խնդրանքով մեկնաբանեց, թե ինչ հետեւանք կթողնեն ԱՄՆ կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառած պատժամիջոցները Հայաստանի վրա, ինչին դեսպանը պատասխանեց, որ բազմաթիվ քննարկումներ են եղել Հայաստանի կառավարության հետ այդ պատժամիջոցների վերաբերյալ:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: