Ինչով է վտանգավոր ճարպակալումը
Koko.by կայքը ներկայացրել է, թե ինչով է վտանգավոր ճարպակալումը մարդու օրգանիզմի համար:
1. Մարմնի լրացուցիչ քաշը հանգեցնում է արյան քանակի և դրա ճնշման անխուսափելի ավելացման: Ճարպակալումն ավելացնում է սրտի վրա ճնշումը նույնիսկ հանգիստ վիճակում: Արյան շրջանառության դժվարությունները հանգեցնում են երակների վարիկոզ լայնացման և սրտի առիթմիաների:
2. Ավելորդ քաշի դեպքում ոտքերի երակներում տրոմբերի առաջացման վտանգը 2.5 անգամ մեծանում է: 2 անգամ մեծանում է նաև թոքերի էմբոլիայի առաջացման հավանականությունը: Առավել շատ վտանգված են մինչև 40 տարեկան անձինք: Ընդ որում, գեր կանանց մոտ տրոմբ 6 անգամ ավելի շատ է առաջանում, քան նորմալ քաշ ունեցող կանանց մոտ:
3. 40 կգ-ից ավելի քաշ ունեցող մարդու հյուսվածքներին թթվածին մատակարարելու համար զարկերակի արագությունը պետք է հաճախանա 50-60 տոկոսով:
4. Նորմալ քաշի՝ 10 տոկոսով ավելացման դեպքում կյանքը կրճատվում է 14 տոկոսով, 20 տոկոսով ավելացման դեպքում՝ 45 տոկոսով:
5. Ճարպակալման դեպքում զգալիորեն ախտահարվում են ողնաշարն ու հոդերը:
6. Ճարպակալման դեպքում նկատվում են բացասական փոփոխություններ ստորին վերջույթների հոդերում: Փոփոխությունների սկզբնական շրջանում ստորին վերջույթներում օրվա վերջում ցավ է զգացվում:
7. Շաքարային դիաբետը գեր անձանց մոտ 10 անգամ ավելի շատ է հանդիպում, քան նորմալ քաշ ունեցող անձնանց մոտ:
8. Ճարպակալման դեպքում սիրտն աշխատում է ջանքերի շնորհիվ: Մի խոսքով, ճարպակալմամբ տառապող անձինք լուրջ խախտումներ են ունենում բոլոր օրգանների գործունեության հետ: