Այսօր նշվում է Սբ Աստվածածնի Վերափոխման տոնը. կկատարվի խաղողօրհնեք
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին օգոստոսի 17-ին նշելու է Սբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Սբ Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Մինչև 12-րդ դարը այն եղել է անշարժ և տոնվել է օգոստոսի 15-ին: Ս. Ներսես Շնորհալի կաթողիկոսի հրամանով այն դարձել է շարժական ու մինչ օրս նշվում է օգոստոսի 15-ի մոտակա կիրակին` ի պատիվ Տէրունական տոնի:
Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Սբ Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք: Ըստ ավանդության՝ առաջինը բերքը բերվում է եկեղեցի եւ միայն օրհնություն ստանալուց հետո կարելի է խաղող ուտել: Աստվածածնի Վերափոխման տոնին կհաջորդի Ննջեցյալների հիշատակի օրը (մեռելոց): Այդ կապակցությամբ օգոստոսի 18-ը Հայաստանում կհայտարարվի ոչ աշխատանքային օր: