Բաժիններ՝

Իրանը կտրականապես մեծացնելու է Թուրքիային գազի մատակարարումը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանը պլանավորել է կտրականապես մեծացնել Թուրքիային մատակարարվող իր գազի ծավալը: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային գազային կազմակերպության ներկայացուցիչ Աբդուլհուսեին Սեմերին:

Նա մանրամասնել է, որ սկզբնական շրջանում նախատեսվում է Թուրքիային գազի օրական մատակարարման ծավալը հասցնել մինչև 36 միլիոն խորանարդ մետրի, ապա` նաև 53 միլիոն խորանարդ մետրի: Ակնկալվում է, որ նախագծի վերջում իրանական գազի օրական մատակարարման ծավալը կհասցվի մինչև 60 միլիոն խորանարդ մետրի:

Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել ամիսներ առաջ Էրդողանի իրանական այցի ժամանակ, որի արդյունքներով կողմերը համաձայնեցրին նաև գազի գինը: Վերջին տարիներին Իրանը Թուրքիային օրական մատակարարել է միջին հաշվով 25 միլիոն խորանարդ մետր գազ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս