Եթե 40 անց եք…
Թողեք ծխելը. Ըստ doctors.am-ի՝ ծխող կանանց խորհուրդ է տրվում թողնել ծխելը՝ սկսած 35 տարեկանից: Հետազոտությունները ցույց են տվել, որ ծխող կանանց մաշկը 4 անգամ ավելի վաղ է ծերանում, քան չծխողներինը: Բանն այն է, որ ծխախոտի նիկոտինը նեղացնում է արյունատար անոթները, ինչի հետևանքով մաշկն ավելի վատ է մատակարարվում արյունով, հետևաբար՝ սնուցող նյութերով:
Խորհուրդ. Եթե չեք կարող ընդհանրապես հրաժարվել ծխելուց, գոնե պակասեցրեք գլանակների քանակը: Փորձեք բավարարվել առավելագույնը 5 գլանակով: Ի դեպ, դա արեք ոչ միայն ձեր արտաքին տեսքի համար, այլ նաև հասուն առողջության: Նիկոտինը քայքայում է մեր մաշկին անհրաժեշտ վիտամինները, այդ թվում նաև՝ «երիտասարդության» վիտամինը՝ С-ն: С վիտամինի պահանջը կարելի է բավարարվել դրանցով հարուստ մրգերով ու բանջարեղենով, ինչպես նաև դեղատնից գնված վիտամինային հաբերով:
Պաշտպանվեք արևից- Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները բացասաբար են ազդում մաշկի վրա: Դրանք թափանցում են մաշկի խորքերը՝ վնասելով առաձգական մանրաթելերը, ինչի պատճառով մաշկը չորանում, թեփոտվում է և վրան կնճիռներ են հայտնվում:
Խորհուրդ. Արևոտ եղանակին տնից դուրս գալիս դեմքին ու պարանոցին անպայման քսեք արևից պաշտպանող քսուք, ընդ որում՝ թե՛ ամոանը, թե՛ ձմոանը: 40-ն անց կանանց խորհուրդ է տրվում օգտագործել 8-րդ կարգի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող քսուքները, դրանք խոչընդոտում են պիգմենտային ոչ ցանկալի, այսպես կոչված՝ տարիքային բծերի առաջացմանը:
Զբոսնեք. Մաքուր օդում զբոսանքներն ու սպորտը գեղեցկության պահպանման լավագույն միջոցներն են: Տարիքի հետ վատանում է մաշկի բնական նյութափոխանակությունը, մաշկը լիովին չի ընդունում բավարար չափով սննդանյութեր, որից էլ կորցնում է առաձգականությունը և թոշնում: Ծերացման պրոցեսը կարելի է նկատելիորեն դանդաղեցնել, եթե հնարավորինս հաճախ զբոսնենք մաքուր օդում և սպորտով զբաղվեք:
Խորհուրդ. 40-ն անց կանանց խորհուրդ է տրվում զրաղվել հատկապես դահուկասահքով, հեծանվավազքով, լողով կամ պարզապես մարմնամարզաթյամբ:
Հեղուկ շատ խմեք. Տարիքի հետ ծարավի զգացումը պակասում է: Այդ պատճառով էլ հասուն տարիքի կանայք ավելի քիչ հեղուկ են խմում, քան երիտասարդները: Մինչդեռ մաշկային բժիշկները զգուշացնում են, որ օրգանիզմը անհրաժեշտ քանակության հեղուկից զրկելով՝ մենք հսկայական վնաս եք հասցնում մաշկին: 65 կգ քաշ ունեցող մարդու մաշկը պարունակում է մոտավորապես 7 լիտր ջուր: Հեղուկի պակասը լրացնելու համար օրգանիզմը ստիպված է օգտագործել մաշկի ներքին խնայողությունները, որոնք պարունակվում են դրա առաձգականությունն ապահովող հյուսվածքներում: Հետևանքը՝ ծալքերի ու կնճիռների, ինչպես նաև մաշկի թոշնածության առաջացումը:
Խորհուրդ. Ամեն օր խմեք նվազագույնը 2 լիտր հեղուկ: Կատարյալ տարբերակ են՝ ջուր խառնած մրգահյութերն ու հանքային ջուրը, որի 12 լիտր պարունակում է 100 մգ և ավելի մագնիում:
Խնամեք մաշկը. Հասուն մաշկը պետք է առատորեն «զինել» սնուցող նյութերով: Մաշկը սնուցող, վիտամինացված դիմակներ կարելի է պատրաստել ցանկացած մրգից ու բանջարեղենից՝ դրանց հյութը խառնելով վարսակալյուրի, նշի քերուկի կամ ցորենի ալյուրի հետ: Մաշկին կարելի է քսել մրգերի ու հատապտուղների հյութը՝ այն դեմքին թողնելով 15-20 րոպե: Կա մեկ պարզ տարբերակ ևս. բամբակի բարակ շերտը թաթախեք մրգահյութի մեջ և դրեք դեմքին, իսկ վրայից՝ թղթե անձեռոցիկ:
Դիմակները պետք է մաքրել տաք ջրով թրջված ու թեթևակի քամած բամբակե խծուծով, իսկ հեշտ անհրաժեշտ է մաշկին սնուցող քսուք քսել: Բացի այդ, հրաժարվեք օճառից, այդ թվում նաև՝ սինթեզված կամ գելային: Դրա փոխարեն առավոտյան լվացվեք միայն գոլ ջրով, իսկ երեկոյան շպարահան կաթ օգտագործեք: Շպարահան կաթով դեմքը մաքրելուց հետո քսեք հատուկ լոսյոն, որը չպետք է ալկոհոլ պարունակի, հակառակ դեպքում՝ մաշկն էլ ավելի կչորանա: