Բաժիններ՝

Թուրքիան Բաքվում կայանալիք ADEX-2014 ցուցահանդեսում կներկայացնի սեփական արտադրության МРТ-76 հրացանը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիան մասնակցելու է սեպտեմբերին Բաքվում կայանալիք ADEX-2014 պաշտպանական ցուցահանդեսին, որում ներկայացրելու է սեփական արտադրության МРТ-76  հրացանը` նախատեսված հետևակայինների համար:

МРТ-76-ը կներկայացվի МКЕ ընկերության տաղավարում: МРТ-76-ը ստեղծվել է` փոխարինելու համար Թուրքիայի զինված ուժերում առկա G-3 հրացանը: 200 միավորից բաղկացած МРТ-76-ի առաջին խմբաքանակը Թուրքիայի ցամաքային զորքերին հատկացվել է այս տարվա մայիսին:

7.62 х 51 միլիմետր տրամաչափի հրացանի քաշը կազմում է 4.1 կիլոգրամ, դիպուկության հեռահարությունը` 600 մետր: Հրացանի վրա կարող են տեղադրվել օպտիկական տարբեր նշանոցներ, լազերներ և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս