Բաժիններ՝

Հանրային խորհրդի նախագահ Վ. Մանուկյանը դիմել է Վ. Ժիրինովսկուն և խնդրել աջակցել Լ. Հայրապետյանին

Ի պաշտպանություն արցախահայ գործարար, Մոսկվայում կալանավորված Լևոն Հայրապետյանի շտաբի անդամները հայտարարություն են տարածել ֆեյսբուքյան իրենց էջում, որում ասվում է.

«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբի անդամները հեռախոսազրույց են ունեցել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ, ով այս պահին գտնվում է արձակուրդում և նախնական պայմանավորվածություն ձեռք բերել նրա հետ հանդիպման համար:

Վազգեն Մանուկյանը հայտնել է, որ պատրաստ է օգտակար լինել մեր հայրենակից հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանին: Միաժամանակ տեղեկացրել, որ մինչև օգոստոսի 13-ի դատական նիստն ինքը նամակ է գրել ՌԴ Պետդումայի պատգամավոր, ռուս հայտնի քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկուն և խնդրել նրան աջակցել Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու հարցում: Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբին տեղեկացրեցին, որ ՄԻՊ-ը ևս նույն առաջարկով դիմել է ՌԴ ՄԻՊ գրասենյակին: Սակայն վերջինից դեռևս պատասխան չի ստացել»:

«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» շտաբ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս