Իր բնակչության թվաքանակով Ստամբուլը գերազանցում է 130 երկրի
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Ստամբուլն իր բնակչության թվաքանակով գերազանցում է աշխարհի 130 երկրի: Եթե Թուրքիայի Հանրապետության առաջին տարիներին` 1927 թվականին, Ստամբուլի բնակչությունը կազմում էր 806.863 մարդ, ապա 2013 թվականի վերջի դրությամբ, այդ ցուցանիշը կազմել է 14.160.467 մարդ:
Այս մասին են վկայել Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալները, որոնց համաձայն, ներկայումս Թուրքիայի բնակչության թիվը կազմում է 76.6 միլիոն մարդ, որի 18.4 տոկոսը բաժին է ընկնում Ստամբուլին: Վերջին 5 տարում Ստամբուլի բնակչությունն աճել է 1.245.309 մարդով:
Իր ներկայիս բնակչության թվաքանակով Ստամբուլը գերազանցում է այնպիսի երկրների, ինչպիսիք են Կուբան, Բելգիան, Հունաստանը, Հունգարիան, Պորտուգալիան, Թունիսը, Չեխիան, Բելառուսը, ԱՄէ-ն, Շվեդիա, Ավստրիան և այլն, ընդհանուր առմամբ` 130 երկիր: