Բաժիններ՝

Ստավրոպոլում վթարի է ենթարկվել Երևանից Վոլգոգարդ ուղևորվող ավտոբուսը

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում վթարի է ենթարկվել Երեւանից Վոլգոգրադ ուղեւորվող ավտոբուսը, 17 մարդ վնասվածքներ է ստացել:

Ռուսաստանի ՆԳՆ պետավտոտեսչությունից գործակալությանը հայտնել են, որ վթարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 17:05-ին, Բուդյոնովսկի շրջանում: «Mercedes Sprinter ավտոբուսի վարորդն ասել է, որ ընթացքի ժամանակ պայթել է մեքենայի անիվը: Վարորդը կորցրել է կառավարումը»,- հայտնել են ՆԳՆ վարչությունից:

Հայաստանի Հանրապետության համարանիշերով ավտոբուսում, որը մասնավոր ուղեւորություն է իրականացրել, եղել է 20 ուղեւոր եւ 2 վարորդ: Բժշկական օգնության նպատակով Բուդյոնովսկ քաղաքի շրջանային հիվանդանոց է դիմել 17 մարդ: Ուղևորները հիմնականում ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ: Գերատեսչությունից հայտնել են, որ ավտոբուսը անվտանգության ամրագոտիներով ապահովված չի եղել, ինչը զգալի կնվազեցներ տուժածների թիվը:
Դեպքի վայրում աշխատում են պետավտոտեսուչներն ու քննչական խմբերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031