Բաժիններ՝

Բուժական քաղցը կանխում է բազմաթիվ հիվանությունների զարգացումը

Ըստ doctors.am-ի՝ ամերիկացի հետազոտողները պարզել են, որ ամսվա յուրաքանչյուր առաջին երկուշաբթի օրը սննդից հրաժարվող մարդկանց մոտ լուրջ հիվանդությունների զարգացման ռիսկն ավելի փոքր է, հայտնում է Բժշկական տեղեկատվական ցանցը:: Այսպես՝ քաղցողների մոտ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը նվազում է 40%-ով:

Ասթմատիկների մոտ քաղցելու արդյունքում նոպաներն ավելի հազվադեպ են լինում: Գիտնականները գտնում են, որ քաղցելու այդ տեսակը կարող է նվազեցնել ուռուցքաբանական հիվանդությունների զարգացման ռիսկը:

Քաղցը օրգանիզմը ենթարկում է սթրեսի: Տվյալ դեպքում սթրեսն ունի դրական ազդեցություն, քանի որ այն կրում է բավականին բարեխառն բնույթ և խթանում է օրգանիզմի պաշտպանական ռեսուրսները: Բավական է քաղցել ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ, որպեսզի իմունիտետը զգա օգուտը:

Որոշ մասնագետներ գտնում են, որ պարտադիր չէ քաղցել ամբողջ օրվա ընթացքում: Իմունային համակարգի ակտիվացման համար բավական է բաց թողներ նախաճաշը կամ ընթրիքը: Այս պրոցեդուրայի հաջողությունը կախված է մեկ կարևոր պայմանից, այն է՝ եթե սկսում եք քաղցել, ապա անհրաժեշտ է դա անել կանոնավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս