
Հացադուլ է հայտարարել. a1plus.am

Ցմահ դատապարտյալ Հարություն Խաչատրյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հացադուլ է հայտարարել: Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը` նա պահանջներ է ներկայացրել ՔԿՀ վարչակազմին` տարբեր խցերի տարբեր դատապարտյալների տեղափոխել այլ խցեր:
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Հարություն Խաչատրյանը փորձել էր կտրել երակներն` այդպիսով վարչակազմից պահանջելով իրեն հասանելիք դեղամիջոցների քանակից ավելին ստանալ:
Ցմահ դատապարտյալի հարազատները վստահեցնում են, որ հացադուլի մեջ գտնվող Հարություն Խաչատրյանին ՔԿՀ բժիշկները կաթիլային համակարգ են միացրել, ինչը հակասում է հացադուլի սկզբունքներին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: