
Հոլանդացի քաղաքապետը կոչ է արել Պուտինի դստերն արտաքսել իրենց երկրից

Մալայզիական «Բոինգի» կործանումից հետո, որի հետեւանքով 190 հոլանդացի էր զոհվել, հոլանդական Հիլվերսում քաղաքի ղեկավար Փիթեր Բրոերտեսը կոչ է արել երկրից արտաքսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դստերը, հաղորդում է The Guardian-ը: Խոսքը Մարիա Պուտինայի մասին է, ով, ըստ որոշ տվյալների, հոլանդացի ընկերոջ հետ ապրում է Վորսհոթեն քաղաքում:
Նման հայտարարություն քաղաքապետն արել է հուլիսի 23 -ին` Radio 1-ի եթերում: Ավելի ուշ նա «Թվիթերում» ներողություն է խնդրել իր մեկնաբանությունների համար, դրանք անվանելով «ոչ այնքան խելացի»: Նա պարզաբանել է, որ պատճառն անօգնականության զգացողություն է, «որը հիմա շատերին է ծանոթ»: