
ԼՂՀ ոստիկանությունը՝ Քաշաթաղում ականապատված տարածքում ավտոմեքենայի պայթյունի մասին (լուսանկարներ)

Հուլիսի 22-ին, ժամը 06:20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղի տարածքում ավտոմեքենա է պայթել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 06:00-ի սահմաններում, ոմն Արմենը (տվյալները պարզվում են), նշված գյուղից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Ոսկեսար» տեղանքում, վարելով ՀՀ Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի N տան բնակիչ, 1971թ. ծնված Գ. Ա-ին պատկանող «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան, պայթել է չպարզված պայթուցիկ սարքի վրա, ինչի հետևանքով ուղևորներ` Գ. Ա-ն, ՀՀ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 1-ին նրբանցքի N տան բնակիչ, 1961թ. ծնված Ռ. Խ-ն ու Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 5 շենքի N բնակարանի բնակիչ, 1961թ. ծնված Ա. Բ-ն ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ ՀՀ Արմավիր քաղաքի Կոմիտասի փողոցի 88 տան բնակիչ, 1967թ. ծնված Արամ Գարուշի Խլղաթյանը մահացել է:
ԼՂՀ ոստիկանություն