
Ռուսաստանում կարող են ներգաղթյալների համար ստեղծել բջջային հավելված

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը կարող է ներգաղթյալների համար ստեղծել բջջային հավելված, որի միջոցով նրանք կկարողանան ստանալ իրազեկումներ կամ ծառայություններ:
Այս մասին հայտնել է բաց կառավարության հարցերով նախարար Միխայիլ Աբիզովը. «Մեզ մոտ և հատկապես Մոսկվայում ներգաղթյալներն ունեն կոմունիկացիոն միջոցների ներթափանցման շատ բարձր մակարդակ:
Անպայմանորեն պետք է մտածել ներգաղթյալների բջջային սարքերի համար որակական հավելված ստեղծելու ուղղությամբ: Այդ հավելվածի միջոցով օտարազգիները Ռուսաստանում կարող են ստանալ տարբեր իրազեկումներ ու ծառայություններ»: