
Նազարբաևը ժամանել է Թուրքիա

Tengrinews.kz-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ժամանել է Թուրքիա: Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Նազարբաևը ժամանել է Թուրքիայի Բոդրում քաղաք, ուր հունիսի 4-5-ին տեղի է ունենալու Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի 4-րդ գագաթաժողովը:
Պլանավորված է նաև, որ Նազարբաևը գագաթաժողովի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացնելու խորհրդի անդամ երկրների ղեկավարների հետ: