Բաժիններ՝

Ավելի քան քառորդ դար շարունակվող սին խոստումներ անօթևան ընտանիքներին (տեսանյութ)

Գյումրիում բազմաթիվ բազմաբնակարանային շենքեր կիսաքանդ վիճակում են. դրանք հիմնականում ունեն 4-րդ աստիճանի վթարայնություն:

Անցած տասնամյակների ընթացքում այդ վթարայինների բնակիչներին երկրի իշխանությունները պարբերաբար շենքերի ամրացման սին խոստումներ են տվել:

Այդ շենքերի բնակիչները հիմնականում չեն ընդգրկվել պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում:

Ավելի քան քառորդ դար վերականգնման սպասող, սակայն տարին տարվա վրա է՛լ ավելի քայքայվող ու ինքնափլուզվող շենքերից մեկն էլ Գյումրու Անտառավան 3-րդ թաղամասի 26-րդ շենքն է:

«Շիրակ կենտրոնի» կողմից ներկայացվող տեսանյութը այդ կիսով չափ բնակեցված շենքի վթարային վիճակի մասին է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30