Մերկելը Վրաստանի` ՆԱՏՕ-ին միանալու անհրաժեշտություն չի տեսնում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը Հյուսիսատլանտյան դաշինքի` Ուելսում կայանալիք գագաթնաժողովի օրակարգում չի լինի, հաղորդում է Deutche Welle-ն:

Այս մասին երկուշաբթի հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ հանդիպմանը:

«Նման անհրաժեշտություն չկա»,- ընդգծել է կանցլերը` Վրաստանին համարելով «լավ գործընկեր»` ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության տարբեր առաքելությունների իրականացման առումով: Նա նաեւ նշել է, որ վրացական կողմը հաջողություններ է արձանագրում «դաշինքի հետ ինտեգրման ճանապարհին»:

Գարիբաշվիլին իր հերթին նշել է, որ ԵՄ-ին մերձենալու ճանպարհին իր երկիրը պատրաստվում է ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ռուսաստանի հետ հաջող համագործակցության օրինակ ցույց տալ:

Տեսանյութեր

Լրահոս