Բաժիններ՝

Կամո Արեյան. «Միկոյանի հետմահու իրավապաշտպանն ու դատապաշտպանը չեմ». «Ա1+»

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը տեղյակ է Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման շուրջ հասարակության բացասական վերաբերմունքին՝ ուշադիր լսում ենք, բայց ավագանու որոշումը չենք պատրաստվում վերանայել. «Ավագանին չի ստացել պաշտոնական որեւէ տեղեկություն փաստարկված ճշգրտված, փորձաքննություն անցած»։ Ըստ «Ա1+»-ի՝ պարոն Արեյանն այսօր տեղեկացրել է, որ Միկոյանի հանցագործ կերպարի մասին փաստեր իրենք չեն էլ փորձել ձեռք բերել՝ դրա անհրաժեշտությունը չկա։

Ի դեպ, պարոն Արեյանը սասունցի է, երազում է, որ Հայաստանը վերադառնա իր նախկին սահմաններին, որոնք կային մինչեւ 1920 թվականը։ Ասում է, որ իր պապերն էլ են նույնը երազել. «Եթե ես չտեսնեմ, իմ որդին տեսնի, իմ որդին չտեսնի, իրա որդին տեսնի, ազատ Արեւմտյան Հայաստանը»։ Դուք գիտե՞ք, որ Միկոյանը շատ է խանգարել դրան՝ հարցին Արեյանը պատասխանում է. «Տեղյակ չեմ։ Ի սեր Աստծո, ես Միկոյանի հետմահու իրավապաշտպանն ու դատապաշտպանը չեմ»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30