
Ուկրաինայի ԿԸՀ-ը հրապարակել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԿԸՀ-ն այսօր հրապարակել է մայիսի 25-ին անցկացված արտահերթ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները:
Դրանց համաձայն գործարար Պյոտր Պորոշենկոն հավաքել է ընտրողների քվեների 54.7 տոկոսը: Նրա մերձակա մրցակից, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ստացել է քվեների 12.82 տոկոսը: Երրորդ տեղում Արմատական կուսակցության առաջանորդ Օլեգ Լյաշկոն է՝ 8.32 տոկոս:
ԿԸՀ-ի տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է 18.019.504 ընտրող, քվեաթերթիկների 1.35 տոկոսը ճանաչվել է անվավեր: Ընտրություններին մասնակցելու ցուցանիշը կազմել է ավելի քան 60 տոկոս: