
Ի՞նչ եղան Վազգեն Խաչիկյանին տրված գումարները. սոցապի Գյումրու 3 աշխատակիցների դատախազն առաջարկեց ազատազրկել. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ապահովման Գյումրու տարածքային բաժանմունքի պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ գործով մեղադրվում են Գյումրիի սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Էդուարդ Վարժապետյանը եւ աշխատակիցներ Ռուբեն Մնացականյանը, Արթուր Աբրահամյանը եւ Կիմա Փիլոյանը:
Նրանցից միայն Ռուբեն Մնացականյանի նկատմամբ է կիրառվել խափանման միջոց կալանքը: Գործի քննության ավարտին փոխվել է մեղադրական կողմը ներկայացնող դատախազը: Այսօր պարզ է դարձել, որ գլխավոր դատախազի հրամանով Հովհաննես Ենոքյանն ազատվել է աշխատանքից կենսաթոշակի անցնելու պատճառով, իսկ նրան փոխարինում է դատախազ Կարեն Հովհաննիսյանը: Ապա ամբաստանյալ Արթուր Աբրահամյանի շահերի պաշտպան Թամարա Յայլոյանը ներկայացրել է իր միջնորդությունը, որով կողմը ինքնաբացարկ է հայտնում դատավոր Էդուարդ Մանուկյանին: Գտնում են, որ գործի օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն չի կատարվել, հակառակ պարագայում ամբաստանյալ Արթուր Աբրահամյանի հարցաքննությունից հետո որպես վկա դատարանում գոնե հարցաքննության կկանչվեր սոցապի գլխավոր հաշվապահը՝ Անահիտ Նալչաջյանը: Գրեթե նույնաբովանդակ միջնորդությամբ հանդես է եկել նաեւ ամբաստանյալներ Կիմա Փիլոյանի ու Ռուբեն Մնացականյանի շահերի պաշտպան Աշոտ Հովսեփյանը: Դատավորը հեռացավ խորհրդակցավան սենյակ միջնորդությունները քննարկելու եւ որոշում կայացնելու: Կարճ ժամանակ անց Էդուարդ Մանուկյանը հայտարարել է, թե միջնորդությունները մերժվում են:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: