
Ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ` հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ 63-ամյա Հենրիկ Սիմոնյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 116-րդ կմ հատվածում իր կողմից վարած Honda մակինշի 33 ՍT 912 համարանիշի ավտոմեքենայով, ճանապարհի երթևեկելի գոտում դեռևս անհայտ պայմաններում, շրջվել է:
Վթարի հետևանքով ուղևորներ, վարորդի համագյուղացիներ 59-ամյա Ռոզա Սիմոնյանը, 73-ամյա Հասմիկ Պողոսյանը և 66-ամյա Լիդա Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Բժշկական կենտրոնից հայտնել են, որ կեսօրին Հ. Պողոսյանը մահացել է:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: