
«Շևրոլե»-ի համարանիշերը կեղծելով` տեղադրել է իր «ԳԱԶ-31029»-ի վրա և շահագործել

Օրերս ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտից ոստիկանության Մարտունու բաժնում գրություն է ստացվել, որ 1984 թ. ծնված Տարոն Ս.-ն «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան վարել է կեղծ պետհամարանիշերով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մայիսի սկզբներին Տարոն Ս.-ն 1983 թ. ծնված Երվանդ Ա.-ից խնդրել է նրա «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենայի պետհամարանիշերը և վերջին 1 թվի փոխարեն գրելով զրո թիվը, ինքնակպչուն ժապավենով ամրացրել է,տեղադրել իր «ԳԱԶ-31026» մակնիշի ավտոմեքենայի վրա ու շահագործել:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն