Բաժիններ՝

Օսիպյանը չի խոսել եղբոր տղայի հետ, բայց վստահ է, որ դանակահարողը եղբորորդին չէ. ԳԱԼԱ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել որովայնի մասում դանակի հարվածից ծանր վնասվածք ստացած մի քաղաքացի: Իսկ shamshyan.com-ի փոխանցմամբ այդ քաղաքացին Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ 22-ամյա Վանուշ Ալեքսանյանն է: Ըստ տեղեկությունների՝ նա հիվանդանոց է տեղափոխվել Նուբարաշեն 11 փողոցի 11 շենքի բակից, ում դանակահարել է Նուբարաշենի բնակիչ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Վերջինս Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր տղան է:

ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում մինչդեռ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնել է, որ նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «Դա չի համապատասխանում իրականությանը, ինքը չի դանակահարել: Ես կարող եմ հավաստիացնել, որ ինքը չի դանակահարել, եւ քննությունը դա կպարզի, եւ նա, ով մեղավոր է, պատասխան կտա, օրենքի առջեւ բոլորը հավասար են»,- ասել է Վալերի Օսիպյանը: Հարցին, թե որտեղից ձեզ նման հավաստիացում, արդյոք խոսե՞լ եք ձեր եղբորորդու հետ, Վ. Օսիպյանը տվել է հետեւյալ պատասխանը. «Ես չեմ տեսել իրեն»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս