
Առողջարանի պահակին դաժան ծեծի ենթարկած 24-ամյա երիտասարդն ասել է, որ ինքը «Մարտ առանց կանոնների» մարզաձեւի չեմպիոն է (տեսանյութ). news.am

news.am-ի փոխանցմամբ՝ «Վանաձոր» առողջարանի եւ ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջական գործակալության Լոռու մարզային կենտրոնի 58-ամյա պահակ Լյովա Բուղլադարյանին մայիս 31-ի գիշերը ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված՝ 24-ամյա Բենիկ Ալեքսանյանն ընդունել է, որ ինքն է ծեծել պահակին։ Այսօր՝ հունիսի 2-ին, Բենիկ Ալեքսանյանը քննչական մարմնի աշխատակիցների ուղեկցությամբ գնացել է դեպքի վայր, որտեղ պատմել է կատարվածի մանրամասները։
Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Դավիթ Ղազախեցյանը կայքի հետ զրույցում ասել է, որ Բենիկ Ալեքսանյանը ՌԴ եւ ՀՀ երկքաղաքացի է, Հայաստան է եկել վերջերս, իր ցուցմունքում գրել է, որ ինքը «Մարտ առանց կանոնների» մարզաձեւի Մոսկվայի չեմպիոն է։
Երեւանի Սբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից NEWS.am-ին ասել են, որ 58-ամյա Լյովա Բուլղադարյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, նա անգիտակից վիճակում է, ստացել է ծանր գանգուղեղեային տրավմա, գլխի եւ դեմքի շրջանում ունի պատռված վերքեր։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: