Արմեն Մուրադյանն անմիջապես արձագանքել է դեպքին և հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգին ու մոր և մանկան առողջության պահպանման վարչությանը կարճ ժամանակում մանրամասն ուսումնասիրել բոլոր հանգամանքները։
Ուկրաինայի ԱԳՆ-ը Ռուսաստանից պահանջել է անհապաղ դադարեցնել ահաբեկչական գործունեության կազմակերպումը:
Փաստաթուղթն ամբողջովին պատրաստ է ստորագրմանը:
Ադրբեջանում այս տարվա մարտի 7-ին գերի ընկած եւ ապրիլի 10-ին հայկական կողմին վերադարձված 23-ամյա Արսեն Խոջոյանի մոտ քթի արյունահոսություն է սկսվել, իսկ ոտքերը գրեթե չեն գործում:
Յըլդըզի խոսքերով՝ ներկա դրությամբ ընթանում են համապատասխան բանակցություններ:
Դավիթ Մուրադյանն ընտրվել 19 կողմ, 1 դեմ, 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ: Ընտրությանը չի մասնակցել միայն Հարություն Խաչատրյանը, որն այս պահին քաղաքում չէ:
Ներմուծողների մոտ համատարած շատ ցածր է շահութաբերությունը: Ամեն մի ոլորտն իր խնդիրն ունի և, ըստ սուբյեկտների՝ իրենց ծանուցագրեր ու վերլուծականներ ենք ներկայացնում: Կյանքը ցույց է տալիս, որ իրենց մի մասն ուղղվում է, իսկ եթե չեն գնում մեր առաջարկին, մենք ծրագիր կկազմենք և մեր մարմինները՝ ստուգող, վերստուգող, քննչական, մեր բազմապիսի գործառույթները պետք է իրականացնեն, ընդհուպ պետք է գնանք բռնագանձման հայտերի, գույքի բռնագանձումների: Եթե դա էլ չազդի, բայց մենք հիմնավորումներ ունենանք, կգնանք մինչև քրեական գործողությունների, պատասխանտվության կիրառման:
Անաստաս Միկոյանի ավագ որդին՝ Ստեփան Միկոյանը, երեկ՝ հունիսի 1-ին, Երևանի ավագանուն ուղղված նամակում շնորհակալություն հայտնելով արձանի տեղադրման որոշման համար, նշել էր, որ իր հայրը միշտ եղել է Հայաստանի կողքին, օգնել սննդի մատակարարմամբ, իսկ հետստալինյան շրջանում եղել է ապաստալինացման և «ռեաբիլիտիացիայի» նախաձեռնողներից: Քանդակագործ Սահակ Պողոսյանն առնվազն անպատկառություն համարեց խորհրդային շրջանում 60 միլիոն բռնադատված մարդկանց մահն արդարացնելը:
Ուկրաինական ճգնաժամը որոշ ժամանակ անց կհանդարտվի:
Հիմք ընդունելով քաղաքական համակարգի հետագա կատարելագործումը, կարևորելով երկրում ընտրական համակարգի զարգացման հրամայականը՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարում է, որ սկսում է ընտրական բարեփոխումների շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու նպատակով կոնսուլտացիաներ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ ներգրավելով նաև շահագրգիռ տեղական և միջազգային կազմակերպություններին՝ նպատակ հետապնդելով ապահովել միջազգային չափորոշիչներին համապատասխան ընտրական բարեփոխումներ:
Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Համլետ Հարությունյանը որևէ վտանգ չի տեսնում Լեռնային Ղարաբաղի համար Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման դեպքում: 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով մայիսի 29-ին Աստանայում կայացած նիստին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը և դրանից երկու օր անց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքին` Համլետ Հարությունյանը նշեց, որ ինքն ավելի տեղին և լավ, քան նախագահն ասաց, չի կարող պատասխանել Նազարբաևին, որևիցէ վտանգ չի տեսնում, և կարծում է, որ Հայաստանը կստորագրի այդ համաձայնագիրը:
Դիվանագետը պետք է կարողանա ճիշտ ուսումնասիրել, վերլուծել և գնահատել իրավիճակը, տալ զարգացման կանխատեսումներ և առաջարկել ազգային շահերից բխող լուծումներ: Մենք հաճախ ենք նշում, որ կարևորագույն ներուժը մարդկային կապիտալն է: Ուստի սպասողական դիրքորոշում որդեգրած, դեպքերին լոկ արձագանքող, գործից խուսափող դիվանագետն անթույլատրելի ճոխություն է մեզ նման պետության համար:
Սիրիական հակամարտության ժամանակ զոհվել է մոտ 200 ադրբեջանցի զինյալ:
Վարչախումբը ժողովրդի կամքի ոտնահարմամբ Հայաստանը դարձնում է մեռելածին Եվրասիական Տնտեսական Միության անդամ, որն ստեղծվում է հերթական անգամ համընկած ռուսական կայսրապետական և թյուրքական ծավալապաշտական շահերի իրացման նպատակով:
ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Պետական եկամուտների կոմիտեին ՀՀ-ում մաքսային հսկողության բարելավված ընթացակարգեր մշակելու և իրականացնելու գործում» Թվինինգ ծրագիրն ավարտել է առաքելությունը, փակման պաշտոնական արարողությանը ներկայացվել են երկամյա համագործակցության արդյունքները և ձեռքբերումները: Երկամյա գործունեության ընթացքում Թվինինգը հիմնականում նպատակաուղղված էր Հայաստանի մաքսային ծառայության՝ միջազգային չափանիշներին համահունչ զարգացմանը կայուն աջակցություն ցուցաբերելուն:
Առ ոչինչ վարչական ակտն իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման, որը չի կարող առաջացնել որևէ պատասխանատվություն այն անձի համար, ում հասցեագրված է։ Վերոհիշյալ հիմքերով ընկերությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ առ ոչինչ ճանաչելու ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի որոշումը էլեկտրոնային աճուրդի վերաբերյալ»։
168.am-ը Երևանում կատարած հարցումների միջոցով փորձեց պարզել քաղաքացիների դիրքորոշումը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ, և, թե արդյո՞ք մայիսի 29-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նազարբաևի արած հայտարարությունն ինչ-որ կերպ կարող է խոչընդոտել միությանը ՀՀ-ի անդամակցելուն:
Իրանից Թուրքիա օրական արտահանվում է 100.000-110.000 բարել նավթ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը, հավաստիացնում ենք, կիսում է որդեկորույս մոր ցավն ու վիշտը, որդու մահվան հանգամանքները պարզելու մտահոգությունը և պահանջատիրությունը: Հավատացեք, որ այս խնդրում ամենից շահագրգիռը հենց ՀՀ պաշտպանության նախարարությունն ու զինված ուժերի հրամանատարությունն է:
Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը ընդունել է սփյուռքահայ գործարար, կանադական «Ռեմաքս ինֆինիթ» ձեռնարկության նախագահ Լևոն Նազարյանին:
Այս մասին NTV հեռուստաալիքին հայտարարել է Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինը:
«Սկեսրայրն առանց լսելու բժիշկների բացատրությունը, հարձակվեց մեզ վրա, նա բուժքույրերին էր հայհոյում, հասավ, որ խփի, բռնեցին, խուլիգանական վերջին խոսքերն էր շպրտում, ինձ հարվածեց, բայց ես նրան չպատասխանեցի նույն կերպ, չի կարելի նման բան թույլ տալ հիվանդանոցում»:
Այս մասին հայտարարել է Միացյալ ավիաշինական կորպորացիայի ղեկավար Միխայիլ Պողոսյանը:
Հունիսի 2-ին, ժամը 14.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում ավտոբուսի կողային ապակու մեջ ծառի ճյուղեր է մտել և ավտոբուսը խանգարում է երթևեկությանը:
Այս մասին մայիսի 31-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն:
Վրաստանում բացվել է ամառային զբոսաշրջային սեզոնը:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Հունիսի 2-ին, ժամը 14.30-ի սահմաններում մի շարք ահազանգեր են ստացվել, որ Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք համայնքներ հոսանքազրկվել են:
Այս մասին հայտնել է Լեհաստանի նախագահի մամլո ծառայությունը:
Բեմում նրանք են, ովքեր փոքր տարիքում արդեն հաղթահարել են մեծ դժվարություններ: Փոքրիկ երգիչները` «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի շահառուներն են: Երեխաների իրավունքների պաշտպանության օրը քաղցկեղով հիվանդ 20 երեխաներ նշում են իրենց սիրելի երգիչների հետ: Թաթայի, Շուշան Պետրոսյանի, Արսեն Գրիգորյանի հետ` նույն բեմում կատարում են սիրելի երգերը: