Մալիշկայում բնակիչներին ահաբեկած «ուրվականն» անհետացել է

Դեռևս նախորդ ամսվա սկզբներին Վայոց ձորի Մալիշկա գյուղում մեծ իրարանցում էր առաջացրել, այսպես կոչված, անհատ «ուրվականը»։ Գյուղի  բնակիչներն ահազանգել էին, որ 10 օրից ավելի է՝ դիմակավորված  մարդ է շրջում գյուղում, ով գիշերային ժամերին քարեր է նետում բնակելի տների ուղղությամբ, վնասում պատուհաններն ու դռները, քարերով հարվածում տնակներին։

Այս լուրը տարածվելուց հետո, գյուղում մի խումբ երիտասարդներ սկսել էին հսկողություն սահմանել, նրանց միացել էին նաև ոստիկանները, որպեսզի հնարավոր լինի բռնել «ուրվականին»։

Օրեր շարունակ գյուղում ոստիկաններն ակտիվ շրջել էին, ծառայություն իրականացրել, սակայն անհայտ անձին այդպես էլ չէին հայտնաբերել։

Այսօր 168.am-ը Մալիշկայի վարչական ղեկավար Գարիկ Նազարյանից հետաքրքրվեց, մեկ ամսից ավելի է անցել՝ արդյո՞ք ոստիկանությունը պարզել է, թե ով էր անհայտ անձը, ով խուճապի մեջ էր պահում բնակիչներին։

Կարդացեք նաև

«Գյուղում այդ մի քանի անգամ է նման բան տեղի ունեցել, քարեր է նետել անհայտ անձը, թակել դռներ ու վերջ։ Հիմա ձեն-ձուն չկա, մարդիկ նույնիսկ մոռացել են այդ մասին, գյուղում խաղաղ ապրում են։ Ինչ այդքան մեծ աղմուկ եղավ, դրանից հետո միջադեպ չի գրանցվել»,- 168.am–ին ասաց Գարիկ Նազարյանը։

Ըստ նրա, մարդիկ արդեն «ուրվականի» մասին մոռացել են ու անցել են իրենց գործերին։

«Ես այս թեմայով ոստիկանության հետ չեմ էլ խոսել, չգիտեմ՝ իրենք ինչ տեղեկություններ ունեն, բայց իմ տվյալներով՝ նշված անձը չի հայտնաբերվել։ Կարևորը՝ հիմա խախանդ է գյուղում»,- շեշտեց Գարիկ Նազարյանը։

Ի դեպ, այս աղմուկից հետո Մալիշկայի հարակից մի քանի գյուղերի մասին ևս կար խոսակցություն, որ ուրվականը շրջում է նաև այդ գյուղերում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930