Բաժիններ՝

Ուկրաինայի ԱԳՆ-ը վճռական բողոք է հայտնել Ռուսաստանին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԱԳՆ-ը վճռական բողոք է հայտնել Ռուսաստանին՝ կապված Ուկրաինայի տարածքում նրա սահմանից զինված ահաբեկիչների խմբի ներթափանցման հետ:

Մայիսի 27-ին ժամը 04.00-ին զինված անձինք մի քանի բեռանատարներով ու մարդատար մեքենաներով Լուգանսկի մարզի ուղղությամբ ձեռնարկել են Ուկրաինայի սահմանի ճեղքման փորձ:

Ուկրաինայի ԱԳՆ-ը դիվանագիտական խողովակներով զգուշացրել է Ռուսաստանին, որ ռուս-ուկրաինական սահմանին կենտրոնացել են զինյալներ՝ 40 բեռնատարով:

Սակայն ռուսական կողմը որևէ քայլ չի ձեռնարկել, որպեսզի նրանք չհայտնվեն Ուկրաինայի տարածքում: Զինյալների ճեղքման ժամանակ ռուս սահմանապահներն ամբողջովին անգործության են մատնված եղել:

Ուկրաինայի ԱԳՆ-ը հայտարարել է. «Կան բոլոր հիմքերը՝ պնդելու, որ Ուկրաինայի տարածք ռուս ահաբեկիչների ուղարկումը կազմակերպվում ու իրականացվում է Կրեմլի ու ռուսական հատուկ ծառայությունների անմիջական վերահսկողության ներքո»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս