Բաժիններ՝

Եկել է Թուրքիայի ազգային ու տնտեսական զարթոնքի ժամանակը. Էրդողան

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ եկել է Թուրքիայի ազգային ու տնտեսական զարթոնքի ժամանակը:

Էրդողանի խոսքերով՝ աշխարհում կան երկրներ, որոնք վերապրել են ռազմական գործողություններ, սակայն դա չի խանգարել նրանց զարթոնքին, մինչդեռ, չգիտես ինչու, Թուրքիան ուշանում է տվյալ հարցում.

«Եթե նայենք Թուրքիայի անցյալին, ապա կարելի է տեսնել, որ յուրաքանչյուր անգամ, երբ երկիրը ձգտել է ունենալ առաջնորդ, դրան խանգարել են ահաբեկչությունն ու տնտեսական խնդիրները: Տարվում է հակաթուրքական քարոզչություն:

Սակայն տվյալ պահին Թուրքիայի առջև ծառացած չէ տնտեսական ու քաղաքական որևէ խոչընդոտ, որպեսզի նա դառնա համաշխարհային առաջնորդ: Արտաքին ուժերն ու Թուրքիայի քաղաքական խմբավորումները ձգտում են ամեն կերպ սևացնել երկիրը:

Կան ուժեր, որոնք ձգտում են, որ Թուրքիայում սկսվի միջդավանաբական հակամարտություն (ալավի-սուննի դիմակայություն), սակայն դա երբեք տեղի չի ունենա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս