Բաժիններ՝

Դեռ վաղ է խոսել Պուտինի ու Պորոշենկոյի հանդիպման մասին. Պեսկով

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Պյոտր Պորոշենկոյի հանդիպման մասին:

Պեսկովի խոսքերով՝ Պուտինը հուսով է, որ ընտրություններից հետո կդադարեցվեն Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունները, և Ուկրաինայի նոր իշխանությունները երկխոսություն կսկսեն քաղաքացիների հետ:

Հիշեցնենք, որ Պյոտր Պորոշենկոն երեկ պատրաստակամություն էր հայտնել հանդիպելու Պուտինի հետ՝ չբացառելով, որ դա կարող է տեղի ունենալ արդեն հունիսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս