Բուրկհալտերը հունիսի 1-ին կժամանի Ադրբեջան
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար ու նախագահ Դիդիե Բուրկհալտերն Ադրբեջան կժամանի հունիսի 1-ին: Նրա պաշտոնական հանդիպումները կմեկնարկեն հունիսի 2-ին:
Իր այցի շրջանակներում Բուրկհալտերը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Ադրբեջանից հետո Բուրկհալտերը մեկնելու է Վրաստան ու Հայաստան: Այցն ավարտվելու է հունիսի 4-ին: