Բաժիններ՝

Նախիջևանում կկառուցվի ստորգետնյա գազապաստարան

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մեծացրել է Թուրքմենստանից գազի ներկրման ծավալը: Դրա հետ մեկտեղ Իրանն ընդլայնել է Ադրբեջանից գազի ներկրումը՝ այն հասցնելով օրական մինչև 1 միլիոն խորանարդ մետրի: Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության փոխնախարար Ալի Մաջեդին:

Նրա խոսքերով՝ 2014 թվականի առաջին 4 ամիսներին Իրանի տարածքով Նախիջևանին մատակարարվել է 125 միլիոն խորանարդ մետր գազ: Ադրբեջանը Նախիջևանին «երկնագույն վառելիքով» ապահովելու գործընթացն իրականացնում է Իրանի տարածքով:

Նախիջևանին գազամատակարարումները կայուն ապահովելու համար որոշվել է ինքնավար հանրապետությունում կառուցել ստորգետնյա գազապաստարան, ուր կամբարվի 200-300 միլիոն խորանարդ մետր գազ, ինչն էլ կծառայի Նախիջևանի կարիքներին: Դրա կառուցումը կտևի 3-4 տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս