Բաժիններ՝

Եգիպտոսում մեկնարկել է նախագահական ընտրությունների քվեարկության երկրորդ օրը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսում երեկ անցկացվել է նախագահական ընտրությունների քվեարկության առաջին օրը: 12-ժամյա աշխատանքից հետո ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով ժամը 21.00-ին և այսօր վերստին իրենց դռներն են բացել ժամը 09.00-ին:

Քվեարկության առաջին օրն անցել է համեմատաբար հանգիստ պայմաններում՝ չհաշված առանձին միջադեպերը: Գրանցվել է ընտրողների մասնակցության միջին ցուցանիշ: Եգիպտոսի ԿԸՀ-ի տվյալներով՝ գրանցվել են ոչ լուրջ խախտումներ, որոնք չեն կարող ազդել եգիպտացիների կամարտահայտման ընթացքի վրա:

Ընտրությունների անվտանգությունն ապահովում է մոտ 80.000 զինծառայող ու մոտ 400.000 ոստիկան, այդ թվում նաև կանանց ոստիկանությունը, որի աշխատակիցներն առաջին անգամ են մասնակցում քվեարկության ժամանակ կարգուկանոնի պահպանմանը: Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի տարբեր շրջաններում և երկրի այլ անկյուններում տեղակայվել են արագ արձագանքման հատուկ ջոկատներ:

Հնարավոր դիվերսիաները կանխելու համար տրանսպորտին արգելվել է կանգառ կատարել ընտրատեղամասերից 200 մետր հեռավորության վրա: Ընտրությունների ընթացքում հետևում է տեղական մոտ 80 հասարակական կազմակերպություն: Բացի այդ, ԵՄ-ն ուղարկել է մոտ 150 դիտորդ:

Եգիպտոսի մնախագահի աթոռի համար պայքարում են պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին և Համդին Սաբահին, ով 2012 թվականին արդեն իսկ առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, սակայն պարտություն է կրել՝ առաջին փուլում զբաղեցնելով երրորդ փուլը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս