Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` կարկուտ
Հանրապետության տարածքում՝
Մայիսի 27-30-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին ամենուրեք, 31-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Քամին հարավ-արևելյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում `
Մայիսի 27-30-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՜ 15-20 մ/վրկ:
31-ին անձրևի հավանականությունը փոքր է:
Երևանի մայիսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 31.90C (2007թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 5.70C (1969թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 19.30C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն