Տարաձայնություններ քառյակում

Խորհրդարանական քառյակը 10 օր առաջ նիստ էր գումարել և որոշել, որ պետք է համատեղ հանրահավաք կազմակերպել: Որոշել էին նաև, որ մեկշաբաթյա ժամկետում կհստակեցնեն հանրահավաքի անցկացման կոնկրետ օրը և հանրահավաքում քննարկվելիք հարցերի օրակարգը:

Բայց քառյակը ոչ նիստ է անցկացրել և ոչ էլ այդ հարցերում որոշում կայացրել: 168.am-ի տեղեկություններով` նման անորոշության պատճառը քառյակում այս հարցում առկա տարաձայնություններն են. ՀԱԿ-ը պահանջում է, որ հանրահավաքը լինի հնարավորինս շուտ, իսկ քառյակի մյուս անդամներն իմաստ չեն տեսնում շտապելու մեջ:

ՀԱԿ-ը կարծում է, որ պետք է շարունակել պահանջել Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարության հրաժարականը և այդ միջոցով հասնել ամբողջական իշխանափոխության, իսկ քառյակի մյուս անդամները կարծում են, որ գոնե մինչև հոկտեմբեր կառավարությանն աշխատելու ժամանակ պետք է տալ, իսկ ամբողջական իշխանափոխությունը մի քանի ամսով հետաձգել:

Մանրամասն՝ «168 ԺԱՄ» թերթի վաղվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս