Բաժիններ՝

«Կնոջ թիրախում գեղեցկության սրահներն էին». նոր մանրամասներ (տեսանյութ)

Օրերս ոստիկանության Չարենցավանի բաժնում 1983 թ. ծնված Ելենա Ա.-ից հաղորդում է ստացվել, որ տանը դիտելով ոստիկանության տեսանյութը` ճանաչել է Հրազդան քաղաքի գեղեցկության սրահներից գողություններ կատարած Լիռա Այվազյանին, որը 2013 թ. դեկտեմբերին իրենց գեղեցկության սրահում իր պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար:

Նույն օրը նույն բաժնում 1964 թ. ծնված Թամարա Գ.-ն հաղորդում է տվել, որ տանը դիտելով ոստիկանության տեսանյութը` ճանաչել է Հրազդան քաղաքի գեղեցկության սրահներից գողություններ կատարած Լիռա Այվազյանին, որը 2013 թ. դեկտեմբերին մի գեղեցկության սրահում իր դրամապանակից գողացել է գումար:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս