Բաժիններ՝

ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Պորոշենկոյի հետ. Ջոն Քերի

ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Ուկրաինայի ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ընտրությունների հաջող անցկացումը վկայում է ժողովրդավարական գործընթացին Ուկրաինայի հավատարմության մասին: ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Ուկրաինայի ժողովրդի եւ ընտրված նախագահի հետ` ժողովրդավարությամբ հաստատված հաղթանակը զարգացնելու համար: Մենք կստարենք Ուկրիանայի ժողովրդին, ով ցանկանում է կերտել իր ապագան` միասնական, ավելի անկախ եւ բարգավաճող Ուկրաինայում»,-հայտարարել է Քերին` ավելացնելով, որ ԱՄՆ-ը նախկինի պես չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին կայացած Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթել է գործարար Պյոտր Պորոշենկոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս