Հավատարիմ են լիսկայական արյունարբու բնազդին. Սամվել Հարությունյանը՝ Էյներ Խաչատրյանի այլ հանցանքների մասին. tert.am
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին և նրա թիմակիցները երեկ ուշ երեկոյան կատարել են հերթական չարագործությունները, ինչը Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը վերջիններիս համար սովորական բան է համարում: «Սուրիկ Խաչատրյանի գերդաստանի արական սեռի բոլոր ներկայացուցիչները փորձում են ամեն կերպ հավատարիմ մնալ լիսկայական արյունարբու բնազդին և ցույց տալ, որ այդ առումով իրենց մարզավիճակը շարունակում է պահպանվել: Այնպես որ՝ երեկ երկոյան կատարվածը դրա հերթական դրսևորումներից մեկն է»,-Tert.am-ի հետ զրույցում ասել է նա:
Վերջինիս խոսքով՝ Սուրիկ Խաչատրյանի բոլոր հարազատները, հատկապես՝ երիտասարդներն ուզում են ցույց տալ, որ նմանվում են իրենց գերդաստանի քրեական կերպարին: «Ճիշտ է, նրանք ինչ-որ բաներով նմանվում են, բայց չեն կարող հասնել Լիսկային»,-ասաց Սամվել Հարությունյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչների «հրեղեն դուխը» բավարարում է բոլորովին անմեղ մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկելուն (Շանթ Հարությունյան, Տիգրան Առաքելյան, Վոլոդյա Ավետիսյան). «Իրենց այդ «դուխը» չեն ուզում օգտագործել Լիսկայի կամ լիսկայականների նկատմամբ»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: