Ա. Գիզիրյանը՝ ոստիկանապետ նշանակվելու մասին. ԳԱԼԱ
Վերջին շրջանում տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ազատվելու է իր զբաղեցրած պաշտոնից, եւ որ ամենայն հավանականությամբ նրան կփոխարինի Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը նշել է, թե ինքը նման տեղեկություն չունի: Նա այդ տեղեկություններն իրականությանը մոտ չհամարեց՝ նշելով.«Էդ տեղեկությունները հավաստի չեն, իրականությանը չեն համապատասխանում, նման բան չկա, ոստիկանապետն իր տեղն աշխատում է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: