Բաժիններ՝

Բելգիայի կառավարությունը հրաժարական է տվել

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելգիայում երեկ անցկացված դաշնային ընտրություններից հետո ցրել են խորհրդարանը, իսկ կառավարությունը հրաժարական է տվել: Բանակցություններ են սկսվել կոալիցիոն կառավարություն ձևավորելու ուղղությամբ:

Նախորդ անգամ՝ 2010 թվականի հունիսի արտահերթ ընտրություններից հետո, այդ գործընթացը տևել էր 541 օր՝ սահմանելով քաղաքական ճգնաժամի տևականության համաշխարհային ռեկորդ: Բելգիայի վարչապետ Էլիո Դի Ռուպոն այսօր թագավոր Ֆիլիպին է ներկայացրել իր կաբինետի հրաժարականը:

Թագավորն իր հերթին հայտարարել է նոր, իշխող կոալիցիայի ձևավորման մասին հիմնական քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ սկսելու մասին: Բելգիայի քաղաքականության գլխավոր խնդիրը Ֆլանդրիայի (հյուսիս) ու ֆրանսալեզու Վալոնիայի (հարավ) միջև առկա սուր խնդիրներն են:

Երեկվա ընտրություններում Ֆլանդրիայում մեծ առավելությամբ հաղթել է Ֆլամանդական նոր դաշինքը (33 տոկոս), որը հանդես է գալիս երկրի ապակենտրոնացման, իսկ հեռանկարում՝ նաև այդ տարածաշրջանի անկախացման օգտին, ուր բնակվում է 11 միլիոնանոց երկրի բնակչության 60 տոկոսը:

Մինչդեռ Վալոնիայում հաղթել է վարչապետ Դի Ռուպոյի Սոցիալիստական կուսակցությունը, որը ձգտում է արգելակել այդ գործընթացը՝ հարուստ Ֆլանդրիայի անջատումը: Բելգիայում չկան համազգային կուսակցություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս