
«Բանանցը»՝ չեմպիոն, «Շիրակը»՝ արծաթե, «Միկան»՝ բրոնզե մեդալակիր

Մայիսի 18-ին տեղի ունեցան Հայաստանի 2013/2014 թթ. առաջնության վերջին տուրի հանդիպումները, որոնց արդյունքում վերջնականորեն ձևավորվեց մրցանակային եռյակը: «Բանանցը» արդեն նախօրոք ապահովել էր չեմպիոնությունը: Երկրորդ տեղ զբաղեցրեց Գյումրիի «Շիրակը», իսկ «Միկան» գրավեց երրորդ տեղը:
«Բանանցը» 28 խաղում վաստակեց 50 միավոր՝ տանելով 14 հաղթանակ, 8 հանդիպում ավարտելով ոչ-ոքի և պարտվելով 6 խաղում: Այդ հանդիպումներում «Բանանցը» խփեց 38 և բաց թողեց 23 գնդակ: Այսպիսով, թիմն իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն: Մինչ այդ «Բանանցը» 4 անգամ (2003, 2006. 2007, 2010) դարձել էր երկրորդ, ևս 5 անգամ՝ երրորդ մրցանակակիր (1992, 1993, 2002, 2004, 2005): «Բանանցը» 2 անգամ դարձել է նաև Հայաստանի գավաթակիր (1992, 2007):