
Ուկրաինական ճգնաժամի սկսվելուց հետո ՌԴ-ից կապիտալի արտահոսքը կազմել է 160 միլիարդ եվրո

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Եվրոպական կենտրոնական բանկն ուկրաինական ճգնաժամի սկսվելուց հետո Ռուսաստանից կապիտալի արտահոսքը գնահատում է 160 միլիարդ եվրո (220 միլիարդ դոլար): Այս մասին հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին:
Այդ ցուցանիշը 4 անգամ գերազանցում է 2014 թվականի առաջին եռամսյակին կապիտալի արտահոսքի վերաբերյալ Ռուսաստանի Կենտրոնական բանկի ներկայացրած թիվը՝ 55 միլիարդ դոլար: Ռուս վերլուծաբանների համար մեծապես անհասկանալի է մնացել, թե որ ժամանակաշրջանին է առնչվում Դրագիի ներկայացրած թիվը, ինչպես նաև հաշվարկի նրա մեթոդները: