Թուրքիայի պաշտպանության նախարարը Նախիջևան կժամանի մայիսի 14-ին
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը մայիսի 14-15-ին գտնվելու է Նախիջևանի ինքնավար հանրապետությունում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի մամլո ծառայության ղեկավար, գնդապետ Վագիֆ Դերգահլին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Յըլմազի նախիջևանյան այցը տեղի է ունենում Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրավերով:
Պլանավորված է, որ Յըլմազն այցի շրջանակներում հանդիպելու է Նախիջևանի Առանձին համազորային բանակի հրամանատարության և ինքնավար հանրապետության ղեկավարության հետ: